Ընկեր Սարգիս Եարալեան Հայաստանի յոդուածը Առավոտ Օրաթերթին մեջ

Ընկեր Սարգիս Եարալեան Հայաստանի յոդուածը Առավոտ Օրաթերթին մեջ
shadow
Հիմնադրումից չորս տարի անց Սփյուռքի գործերի գրասենյակը հեռու է զգալի առաջընթացի հասնելուց՝ սփյուռքահայերին Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում ներգրավելու առումով։ Այն ձախողել է արտասահմանում ապրող միլիոնավոր հայերի հսկայական ֆինանսական, մարդկային և տեխնիկական ներուժը օգտագործելու հարցում

Ուրախ էի տեսնել իմ Հնչակեան գաղափարական ընկերին յոդուածը Հայաստանի ազգային օրաթերթ Առավոտի մեջ
Առավոտը այն իրայատիւկ օրաթերթն է որ ամեն կողմին եւ տեսակետին առիթ կընծայէ

Ինչպէս ներգրավել Հայկական Սփիւռքը Հայրենակերտումի Գործին մէջ եվ Օգտվել Նրա Հնարավորութիւններից, 

Հպարտ եմ իմ գաղափարական ավագ ընկերոջմով

Ընկեր Սարգիս Եարալեանը թէ իմ Հայոց պատմութեան ուսուչիցս եղած է Աշրաֆիէ Հայ Սկուլ եւ թէ ալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Մայր Կուսակցութեան Լիբանանի շրջանի Տխրունի Ուսանողական Երիտասարդական միութեան Ուսանողական դիւանի իմ ատենապետ ս եղած է - առավել այդ ազգային միութեան Փոխ ատենապետ

Նշեմ թէ իմ գաղափարական ընկերս - հավասարկշռուած - քաղաքավար եւ կիրթ սակայն յստակ եւ յանդուգն ոճով պահանջած է Հայաստանի կառավարութեան հրաժարական ներկայացնելը - հիմանվորելով իր կատարեալ ձախողութիունը քրեթէ բոլոր ոլրոտներուն մեջ

› Իշխանութիւնը Պետական շահերուն վնասեց զանանազան մարզերու մեջ ձախողեցաւ պահն է հեռանայ Ընկեր Եարալեան

Կողջունեմ իմ ընկերոջս ազգային Հնչակեանավայել կեցուածքը 

Յոդուածը կարող եք տեսնել հետեվեալ հղումով:

› Ինչպես ներգրավել հայկական Սփյուռքը հայրենակերտումի գործի մեջ եւ օգտվել նրա հնարավորություններից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/01/10/1392634/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այստեղ կրնաք նաեւ գտնել յոդուածը իր որիկինալ յուրօրինակ տարբերակը:

Ինչպէս ներգրավել Հայկական Սփիւռքը Հայրենակերտումի Գործին մէջ եվ Օգտվել Նրա Հնարավորութիւններից, 
 
Ընդունված է կարծել, որ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և հայկական մեծաթիվ սփյուռքի միջև կապերը պետք է կարգավորվեն և կառավարվեն պաշտոնական պետական կառույցների կողմից՝ լինի դա «Սփյուռքի Նախարարություն» կամ այլ կերպ: Շատ հայեր դժգոհում են, որ Հայաստանն իրականում չի շահում սփյուռքահայերի հսկայական ֆինանսական, ժողովրդագրական և գիտական/փորձառական ներուժից: Մինչ այժմ ձեռնարկված միջոցները արդյունավետ չեն եղել, կամ առկա կառույցները չեն աջակցում այնպիսի հավակնոտ ջանքերին, ինչպիսին է հայկական սփյուռքի օգտագործումը Հայաստանի հզորացման և բարգավաճման համար։
Թեև ցանկացած գաղափար կարելի է խորհրդակցության դնել՝ ինչ-որ կոնսենսուս ստանալու համար, սակայն ՀՀ կառավարությունն է, որ պետք է նախաձեռնի և մշակի սփյուռքահայերի ընդգրկման, ներգրավման և օգտագործման ավելի լավ տեսլականներ եվ սցենարներ։ Եկեք կոչենք այդ տեսլականը՝ «Ներգրավել և Օգտագործել» (Inclusion and Utilization): 

Այս բանաձևը պետք է աշխատի` հիմնվելով խթանների, ֆինանսական ձեռքբերումների և մոտիվացիայի վրա: Միայն «հայրենիքի սերը» շատ սփյուռքահայերի համար ուժեղ խթան չի հանդիսանա մասնակցելու Հայրենակերտումի գործին։ Նաեվ Հայկական կառավարությունները չունեն բավարար մօտիվացիա սփիւոքահայերին կապելու կամ մօտիկացնելու Հայաստանին եվ որոշներին ել դրդելու Հայաստան գան ու հաստատվեն, նպակադրված, թափանցիկ եվ սահուն գործընթացների հիման վրա։ 

2019 թվականին վարչապետի հրամանագրով ստեղծվեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ նախկին սփյուռքի նախարարությանը փոխարինելու և սփյուռքի հարցերով զբաղվելու համար։ Գերագույն հանձնակատարը պետք է զեկուցեր վարչապետին։

Հիմնադրումից չորս տարի անց Սփյուռքի գործերի գրասենյակը հեռու է զգալի առաջընթացի հասնելուց՝ սփյուռքահայերին Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում ներգրավելու առումով։ Այն ձախողել է արտասահմանում ապրող միլիոնավոր հայերի հսկայական ֆինանսական, մարդկային և տեխնիկական ներուժը օգտագործելու հարցում:
Այդ ձախողման պատճառները չափազանց շատ են։ Նշեմ 3 հիմնական պատճառներ.

1. Հստակ, համահայկական և ոգեշնչող տեսլականի բացակայություն՝ կոնկրետ նպատակներով։ «Հայրենակերտում» և «Հայերի հայրենադարձությունը» (հայահավաք) կարող են լինել երկու այդպիսի ոգեշնչող և մերձեցնող նպատակներ։

2. Մի քանի հիմնական նախաձեռնությունների կամ ծրագրերի նկատմամբ հատուկ ուշադրության բացակայությունը և այդ նախաձեռնություններին հասնելու հստակ ռազմավարությանը չհետևելը: Այսպիսով, նախկին Սփյուռքի նախարարությունը վերածվեց Գերագույն հանձնակատարի գրասենյակի, կրճատված աշխատակազմով և բյուջեով, սակայն գրասենյակն իր կայքում հայտարարեց մեծաթիվ ծրագրեր՝ սկսած IGorts-ից մինչև Սփյուռքի դեսպան երիտասարդներ, Diaspora Connected, Ներուժ, Քայլ դեպի տուն, ամառային ճամբարներ, հայոց լեզվի ուսումնասիրություն ինչպես նաեվ հայրենադարձների գրասենյակի աջակցությունը, և շատ այլ փոքր առաջադրանքներ և նախագծեր: Նման լայն շրջանակի, քիչ ռեսուրսների և ցրված ուշադրության պայմաններում այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են հայրենադարձությունը կամ արտագաղթած հայերի հավաքագրումը, բավարար ուշադրություն և էներգիա չէին կարող ստանալ:

3. Երկու կողմից էլ (ՀՀ և Սփյուռք) չկա ծրագրեր իրականացնելու և ներգրավվելու բավարար մոտիվացիա։ Հայաստանում մասնավոր հատվածը շահագրգռված չէ և ներգրավված չէ այդ ծրագրերում և չի տեսնում, որ նման ծրագրերը խթանում կամ նպաստում են իր շահերի առաջխաղացմանը։ Նմանապես, սփյուռքահայերը, մտածելով իրենց անձնական բարեկեցության և ֆինանսական վիճակի մասին, առաջնահերթ չեն համարում այդ ծրագրերը, հետևաբար նման ծրագրերում ներգրավված սփյուռքահայերի թիվը մեծ չէ։

Ուստի ժամանակն է ավելի արմատական մտածելու և ծրագրելու։
Առաջարկում եմ վերականգնել լիարժեք նախարարություն՝ «Հայրենադարձության և Ինտեգրման» նախարարություն անվան ներքեվ։ Նախարարության առաջնահերթ պարտականությունն է լինելու ապահովել սփյուռքահայերի մեծաքանակ ներգաղթը դեպի ՀՀ։ Այս նախարարության առաջնահերթությունն է լինելու
խթանել դեպի Հայաստան միգրացիայի գաղափարը՝ խրախուսելով և ուղղորդելով շահագրգիռ հայերին իրենց համայնքներում իր կայքի միջոցով կամ Հայաստանի դեսպանությունների միջոցով:
Նախարարությունը պիտի կարողանա ներգաղթի կազմակերպում՝ «Հայրենադարձության և Ինտեգրման» գրասենյակների միջոցով՝ ընդունելով ներգաղթողներին օդանավակայանում, տրամադրելով ուղեցույց, օգտակար կոնտակտներ և հասցեներ և օգնություն՝ աշխատանք փնտռելու, լեզուն և տեղական օրենքները սովորելու համար հատուկ ընտրված կենտրոններում։ 
Նախարարութիւնը պիտի նոր ներգաղթյալներին համապատասխան բնակարաններով ապահովի, որով նորաբնակը կվճարի բնակարանի արժեքը 30 տարվա ընթացքում ամենամսյա վճարումներով ՀՀ դրամով` գործող բանկային տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներով:
Վերոնշյալ առաջարկվող միջոցները նման են այն, ինչ անում է Իսրայելի «Ներգաղթի և Ինտեգրման» նախարարությունը՝ օգնելու հրեա հայրենադարձներին ներգաղթել և հաստատվել Իսրայելում: Լրացուցիչ մանրամասների համար ստորև ներկայացված է կայքը:

gov.il/en/departments/ministry_of_aliyah_and_integration/govil-landing-page

Ալիյա նշանակում է «հրեաների ներգաղթ դեպի իրենց նախնիների հայրենիք»: Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք նմանատիպ կարգախոս և նախարարության աշխատանքը կենտրոնացնենք պապենական հայրենիք վերադառնալու նպատակի վրա։
Մնացած գործունէությունները, ինչպիսիք են Սփյուռքի դեսպան երիտասարդները, Ներուժը, Քայլ դեպի տուն, ամառային ճամբարները, հայոց լեզվի ուսումնասիրությունները և այլն, կարող են առաջ տարվել Սփյուռքում համապատասխան դեսպանատների միջոցով։
«Հայրենադարձության և Ինտեգրման նախարարությունից» բացի, Հայաստանի ողջ կառավարությունը կարող է աշխատել հստակ և կենտրոնացված տեսլականով 4 նպատակների կամ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Այդ 4 նախաձեռնությունների հետեվանքով, ավելի շատ սփյուռքահայեր ստանում են Հայաստանի քաղաքացիություն, վճարում են եկամտահարկի համարժեքները և ընտրում իրենց ներկայացուցիչներին որոշակի պայմանների հիման վրա։ Ավելի շատ սփյուռքահայեր աշխատում են Հայաստանի մասնավոր և պետական հատվածի կազմակերպություններում, եվ ավելի շատ սփյուռքահայեր ներգաղթում են Հայաստան։ 

Ստորև բերված գաղափարները կհանդիսանան ռազմավարական նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան հասնել «Հայրենակերտումի» և «Հայահավաքի» մեր ազգային նպատակներին։ Դրանք կարող են թվալ որպես երևակայություն կամ անիրական նպատակներ, բայց դրանք պրագմատիկ և գործնական նախաձեռնություններ են, որոնք հնարավոր է իրականացնել, եթե համառություն, լրջություն և կիրք լինի Հայաստանի կառավարության և համայն հայության քաղաքական ու կրոնական ղեկավարության կողմից:


Հետևաբար Հայկական Սփյուռքին «Ներգրավելու և Օգտագործելու» 4 ռազմավարական նախաձեռնությունները թվարկված են ստորև.

1. Հայաստանի քաղաքացիության զանգվածային տրամադրում` արտերկրում բնակվող Հայերի, քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հստակ օրենքներու փաթեթով:
2020-2023 թվականներին քաղաքացիություն է ստացել 34000 ֆիզիկական անձ, որից միայն 5-6000-ն է բնակություն հաստատել ՀՀ-ում։ ՀՀ կառավարությունը պետք է աշխատի այս թիվը զգալիորեն բարձրացնելու ուղղությամբ և քաղաքացիություն տրամադրի ավելի պարզեցված ձևով բոլոր այն մարդկանց, ովքեր ծագումով հայ են կամ ունեն մեկ կամ երկու հայ ծնողներ: Մինչև 2028 թվականը, 1,5 միլիոն նոր ՀՀ քաղաքացիներ կազմելու թիրախը դժվար խնդիր չպետք է լինի, եթե հստակեցվի այդպիսի քաղաքացիների իրավունքների և պարտականությունների հարցը։

Սփյուռքում Ապրող Հայաստանի Քաղաքացիների Իրավունքները.
Սփյուռքի Հայաստանի քաղաքացիները իրավունք կունենան ընտրելու մասնակցելու համապետական ընտրություններին։ Նրանց պետք է թույլ տրվի ընտրելու պատգամավորներ «Սփյուռք» կոչվող ընտրատարածքի հիման վրա։ Սփյուռքի ընտրատարածքի համար քվոտա պետք է սահմանադրորեն հատկացվի։ Այդ քաղաքացիները ընտրվելու իրավունք կունենան միայն 3 տարի քաղաքացիություն ստանալուց՝ կամ 2 տարի շարունակ Հայաստանում բնակվելուց հետո։ Տեղական Ինքնակառավարման Մարմինների (ՏԻՄ) կարող են մասնակցել ռեզիդենտ սփյուռքահայ քաղաքացիները՝ ՀՀ ում բնակություն հաստատելուց 2 տարի հետո:

Իրավունքների գծով՝ սփյուռքի հայ քաղաքացիները կարող են կենսաթոշակային, հանրային կրթության և առողջապահական խնամքի իրավունք ունենալ, եթե նրանք բնակվում են Հայաստանում։


Սփյուռքում Ապրող Հայաստանի Քաղաքացիների Պարտավորությունները.
Սփյուռքի հայ քաղաքացիները պետական վճարների տեսքով հարկեր վճարելու են ՀՀ գործող եկամտահարկի 22 տոկոսից շատ ավելի ցածր դրույքաչափով։ Այս ամսական վճարը չպետք է կոչվի հարկային, այլ ազգային վճարներ՝ բազմաթիվ երկրների (ԵՄ, ԱՄՆ, Կանադա) և ՀՀ-ի միջև կրկնակի հարկման մասին համաձայնագրերը շրջանցելու համար։
Եթե պետական ներդրման վճարը միջինացնենք հարկ վճարող քաղաքացիների եկամտի 2%-ի չափով և ամսական 25 դոլար մեկ անձի համար առավելագոյն շէմով
(մեկ անձի համար միջինը 25 դոլար ամսական՝ $1250 միջին ամսական եկամտի դիմաց), ապա այդ գանձումները ՀՀ-ին տարեկան կապահովեն 450 մլն դոլար կամ ՀՀ ի տարեկան բյուջէի գրէթէ 7.5% տոկոսը: 

Առական սեռին պատկանող՝ 18-40 տարեկան սփյուռքահայերը որոնք նոր ՀՀ քաղաքացիություն կստանան, ենթակա կլինեն զինվորական ծառայության։ Ովքեր չեն կարող զորակոչվել տարբեր անձնական պատճառներով, կիրառվում են նրանց նկատմամբ ազատման վճարներ: Պաշտպանության նախարարությանը որպես ծառայությունից զերծ կացուցման վճար կարող է սահմանվել 10,000 դոլար։ Ներկայումս Հայաստանի խորհրդարանը նմանատիպ օրինագիծ է քննարկում արդեն իսկ գործող ՀՀ քաղաքացիների համար։ 

Եթե նկատի ունենանք, որ զինվորական տարիքի տղամարդիկ կկազմեն մոտ 120,000 երիտասարդ (1,5 միլիոն ընդհանուր նոր քաղաքացիներից կամ ընդհանուր նոր քաղաքացիների 6,67%-ը), որոնց մեծամասնությունը նախկինում չի ծառայել իրենց գտնված երկրներում, ապա ազատման վճարներից ստացված եկամուտը կկազմի 1.2 միլիառ դոլար։ Այնուհետև և տարեկան  քաղաքացիություն ստացող հայ տղամարդիկ, որոնք բանակի ծառայութիւնից ազատման համար վճարում են, ըստ կանխատեսումների կարող է կազմեն մոտ 5000 անձ, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությանը կտա տարեկան $40 միլիոն հավելյալ եկամուտ։
Իհարկե, նրանք, ովքեր ցանկանում են բանակ ընդունվել որպես զինվոր, սպա կամ աջակցող և նյութատեխնիկական ապահովման անձնակազմ, կարող են դա անել պայմանագրային սկզբունքով և ծառայել ՀՀ բանակում։ Պետք է նաեվ խրախուսվի բանակում պայմանագրային ծառայումը եվ ՀՀ կառավարության կողմից քարոզչություն տարվի այս ուղղությամբ սփյուռքի շրջանակներում։ 

2. Զարգացնել ֆինանսական շուկաները՝ Սփյուռքից օտարերկրյա և հայկական կապիտալ ներգրավելու համար: Սա կարող է հնարավոր լինել միայն հանրային ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների, խարդախության դեմ օրենքների, թափանցիկության և Insider Tradingի արգելման հետ կապված խիստ կանոնակարգերի կիրառման դեպքում: Այնուհետև Հայաստանի կառավարությունը կարող է խթանել և գովազդել հայկական ֆոնդային բորսան և խրախուսել տեղական ընկերություններին և ստարտափներին հրապարակային ցուցակում հայտնվել կապիտալի ավելացման համար: Սկզբում առնվազն 100 000 սփյուռքահայ միջինը 10 000 դոլար կներդնի Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերում, ինչը Հայաստանի տնտեսությանը կտրամադրի 1 միլիարդ դոլար լրացուցիչ կապիտալի շրջանառություն ցանկացած պահի։ Բացի այդ, օտարերկրյա անհատ ներդրողները, ինչպես նաև օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողները (կենսաթոշակային հիմնադրամներ, ապահովագրական ընկերություններ և ներդրումային հիմնադրամներ) և ինքնիշխան  հիմնադրամները (“Sovereign Wealth Funds”օրինակ՝ Նորվեգիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Աբու Դաբին, Սինգապուրը, Հոնկոնգը) կարող են ավելացնել հայկական բաժնետոմսերի առևտրի ծավալները մոտ 2-3 մլրդ դոլարով։
Ներկայիս Հայաստանի ֆոնդային բորսայի շուկան թերզարգացած է և սահմանափակվում է ցուցակված մի տասնյակ ընկերություններով (հիմնականում՝ դրամատներ): Բորսայի արժեքը կազմում է 688 միլիոն դոլար (2023 թվականի սեպտեմբեր տվյալներով), մինչդեռ վրացական շուկան արժե 1,3 միլիարդ դոլար, կամ նույնիսկ ֆինանսապես սնանկացած լիբանանյան շուկան արժե 18 միլիարդ դոլար, Սիրիան՝ 860 միլիոն դոլար, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ 3,86 միլիարդ դոլար:
Ֆինանսների նախարարությունը պետք է խրախուսի տեղական առցանց բրոքերային ընկերությունների ստեղծումը բորսայի առևտրի համար։ Նաև Հայաստանի արժեթղթերի բորսան (AMX) պետք է խնդրի հայտնի միջազգային բրոքերային ընկերություններին (SaxoBank, Interactive Brokers, Schwab)՝ ցուցակագրելու AMX ընկերություններին առևտրի համար իրենց հարթակներում:

Այս ռազմավարությունը ոչ միայն կօժանդակէ տեղական նորաստեղծ ընկերություններին և փոքր ընկերություններին զարգանալ, այլ նաև կստիպի նրանց զարգացնել իրենց բիզնեսի կառավարման հմտություններն ու կարողությունները թափանցիկության, հաշվետվողականության և պատշաճ ջանասիրության միջոցով:

Փակ կորպորացիաները կամ բաժնետիրական ընկերությունները նույնպես կարող են խրախուսվել, որտեղ բիզնեսը պատկանում է իր բաժնետերերին։

Սա կարող է էական օգնություն լինել գյուղատնտեսության ոլորտին հետևյալ կերպ.
Գյուղական բնակավայրերի ֆերմերները որոշ ներդրողների հետ կազմում են սահմանափակ պատասխանատվությամբ բաժնետիրական ընկերություն: Այս ընկերության նպատակը կարող է լինել ֆերմերների կարիքներից մեկը լուծելը, օրինակ՝ խաղողի, խնձորի և այլ մրգերի սառնարանային պահեստանոց կառուցել, կամ վարձակալվող գյուղատնտեսական տրակտորներ կամ բեռնատարներ՝ գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխելու համար, կամ կովերի, խոզերի եվ ոչխարների բուծման կենտրոն ստեղծել։  Կապիտալը կարող է տատանվել $100,000-ից մինչև $10 միլիոն՝ առանց վարկային համակարգի ստեղծած պարտավորություններին եվ ֆինանսական բեռին։ 
Այս տեսակի ընկերությունները օգուտ են բերում ֆերմերներին և գյուղացիներին, քանի որ նրանք դառնում են բաժնետեր և կիսում են շահույթը: Բացի այդ, նման ընկերությունները կհանգեցնեն գյուղական բնակավայրերի տնտեսական զարգացմանը՝ բավարարելով նրանց կարիքները: Ավելին, այն թույլ է տալիս ներգրավել օտարերկրյա ներդրողներին և ներգրավել դրսից կապիտալ:

Գյուղական բնակավայրերը կարող են նաև օգտվել ավելի մեծ, հայկական բորսայում ցուցակագրված ընկերություններից, որոնք կարող են ավելի մեծ կապիտալ կուտակել՝ իրենց բաժնետոմսերը հասանելի դարձնելով զանազան ներդրողների:

3. Հայրենադարձված հայերին տրամադրել մատչելի տներ սարքված պետական, երկարաժամկետ վարկերի միջոցավ։ Հայրենադարձները 30 տարվա ընթացքում, ամսական մարումներով եվ ցածր տոկոսադրույքներով կվերադարձնեն տան արժեքը: Տները կմնան պետության սեփականությունը մինչեվ բոլոր մասնավճառների մարումը։ 

Այս հսկայական ծրագրի ֆինանսավորման համար կառավարությունը կարող է պարտատոմսեր թողարկել և տեղական բանկերից 1-1,2 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով պարտք վերցնել և վճարել դրանք 20-30 տարվա ընթացքում։ Երկարաժամկետ պարտատոմսերի հետ կապված ռիսկերի պատճառով տոկոսադրույքը կարող է ավելի բարձր լինել, քան գերակշռող բանկային տոկոսադրույքները:
1,2 միլիարդ դոլար գումարը կբավականացնի 140 շենք կառուցելու համար՝ 72 բնակարան մի շենքի մէջ, որը կտրամադրի 10,080 բնակարան 40,000 վերաբնակիչների համար: Այդ շենքային ծրագրերը կարող են իրականացվել Երևանի ծայրամասերում՝ Աշտարակ, Եղվարդ, Աբովյան, Նոր Հաջըն, Մասիս, Չարենցավան քաղաքներում։
Քանի որ տների արժեքը կվերադարձվի կառավարությանը, միակ ֆինանսական բեռը կառավարության վրա կլինի վարկերի դիմաց վճարված և գանձված տոկոսների տարբերությունը։

5.Հայաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների համար Սփյուռքից արհեստավարժ աշխատողների հայթայթում․ 
Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակի «ԻԳործ» ծրագիրը կարող է հետաքրքիր և խոստումնալից լինել, երբ ՀՀ-ն խրախուսի ինչպես պետական, այնպես էլ տարբեր ոլորտներում մասնավոր հատվածներին, աշխատանքի ընդունել արհեստավարժ սփյուռքահայերին: Սա կարող է նախաձեռնվել տարբեր նախարարությունների միջոցով (Սփյուռքի նախարարություն կամ Կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և սպորտի նախարարություն)՝ օգտագործելով աշխատանքային հարթակը, որն ուղղված է սփյուռքահայերի հավաքագրմանը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:
Մասնավոր հատվածի գործատուները կարող են հավաքագրել սփյուռքի մասնագետներին և նրանց աշխատավարձ վճարել շուկայական դրույքաչափով: Մնացած արտոնությունները կամ խրախուսանքները կարող են ֆինանսավորվել և վճարվել կառավարության կողմից, ինչպես դա կատարվում է հիմա: Դրանք հիմնականում ավիատոմսի, բժշկական ապահովագրության, տեղափոխման ծախսերն են (կահույքի/մեքենայի առաքում) և բնակարանի վարձավճարները: Կառավարությունը կարող է նաև աջակցել մասնավոր հատվածին և վճարել կացարանի նպաստի տոկոսը։ Թիրախը պետք է լինի ոչ միայն 50 մասնագետ սփյուռքից, ինչպես հիմա է, այլ 500-1000 մասնագետներ կառավարման բոլոր մակարդակներում։ Սա նաև կավելացնի հայրենադարձված հայերի թիվը, քանի որ աշխատող մասնագետներից շատերը կորոշեն հաստատվել Հայաստանում: Այն նաև կնպաստի հայաստանյան հաստատություններում աշխատանքային էթիկայի և բիզնեսի կառավարման մշակույթի փոփոխությանը: Ժամանակի ընթացքում Հայաստանում աշխատող սփյուռքի մասնագետների թիվը կարող է աճել ավելի շատ, քան ի սկզբանե կանխատեսված 500-1000 հոգի:

Ոմանք կպնդեն, որ այդ մասնագետները կմրցակցեն տեղի տաղանդների հետ և կհանգեցնեն գործազրկության աճին որոշ ոլորտներում: Այնուամենայնիվ, եթե հայրենադարձության և ֆինանսական շուկաների ծրագիրները միասին վերցվեն, աշխատատեղերի պահանջարկը կաճի, իսկ աշխատավարձերի մակարդակը կաճի: Բարգավաճող ֆինանսական շուկա կնշանակի, որ վերահսկողության տակ գտնվող և օրենքով աուդիտի ենթարկվող հանրային ընկերությունները կարիք կունենան մասնագետների և խորհրդատվական, առևտրական, իրավական, ֆինանսների, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում փորձ ունեցող մարդկանց: Հայերի հազարավոր հայրենադարձությունը կնշանակի նաև ապրանքների և ծառայությունների պահանջարկի աճ, ինչը կբերի աշխատատեղերի ստեղծմանը։
 

Սփյուռքին ներգրավելու և նրա ներուժից օգտվելու այլ, ավելի արդյունավետ միջոցներ կարող են լինել: Բայց ես կարծում եմ, որ ցանկացած մեթոդ կամ քաղաքականություն՝ հաշվի չառնելով Սփյուռքի և Հայաստանում (կառավարություն և բիզնես) հայերի փոխադարձ շահը, դատապարտված է ձախողման։ Պետք է ընդունել, որ մարդկային էության ամենատարածված հատկանիշը սեփական շահն է։ Երբ մենք ստեղծենք գործարք, որը ձեռնտու է երկու կողմերին, ապա այդ գործարքն ընդունելի կլինի և կարող է ստանալ հավանություն աշխարհի հայության  մեծ մասի կողմից:

Հայաստանը ֆինանսական և մասնագիտական/վարչական առումով կշահի սփյուռքի ներուժից։ Նաև ժողովրդագրական առումով այն կշահի` արտերկրից ավելի ու ավելի շատ հայեր ընդունելով:

Հստակացնելու համար ամփոփում եմ այստեղ առաջադրված 4 ռազմավարական նախաձեռնությունները․

Քաղաքացիություն տալ մեծ թիվերով սփյուռքահայերի ամրագրելով նրանց իրավունքներն ու պարտավորությունները՝ ներգրավելով միլիոնավոր սփյուռքահայերի և խրախուսել նրանց կենսաթոշակային ծրագրերով, անվճար հանրային ծառայություններով և ընտրելու իրավունքով, և միևնույն ժամանակ պարտավորեցնել նրանց ամսական վճարումներ կատարել ՀՀ-ին՝ եկամուտ ստանալու համար։ 

Ֆինանսական ներդրումներ ֆինանսական շուկայի միջոցով. Օգնել տեղական գործարարներին, անհատներին և ֆերմերներին ներգրավվել կապիտալ և զարգացնել իրենց բիզնեսը և խրախուսել սփյուռքահայերին ներդրումներ կատարել և շահույթ ստանալ Հայաստանի ֆինանսական շուկաներում՝ իրենց գումարները օտարերկրյա ֆոնդային շուկաներում ներդնելու փոխարեն: Բացի այդ, օտարերկրյա ներդրող ընկերություններից և ինստիտուցիոնալ ներդրողներից ավելի շատ միլիարդներ կլանել:

10000-ավոր սփյուռքահայերի հայրենադարձում` խրախուսելով և օգնելով նրանց բնակարանային հարցում և ֆինանսավորելով այս ծրագիրը տեղական բանկերի միջոցով, որոնք կշահեն բարձր տոկոսադրույքներից պետական պարտատոմսերի կամ մուրհակների գնման միջոցով:

Հազար ու ավելի փորձառու Սփյուռքահայ մասնագետների աշխատանքի ընդունելը և Հայաստանում աշխատանքի ու կառավարման մշակույթը փոխելուն նպաստելը, ինչը նաեվ բարձրակարգ ծառայություններ կմատուցի հասարակությանը և կառավարությանը:

Սարգիս Եարալյան 
Քուվէյթ
Դեկտեմբեր 2023

Related to category Politics

Related to subcategory Armenian National Unity

Comment on Facebook

Comment on Disqus